Posted in Սեմինար, Ամառային պարտեզ

Մարզական սեմինար պարապմունքներ

Այս ամիս մասնակցել եմ մարզական սեմինարներին, որի պատասխանատուն է Հայկուհի Հովհաննիսյանը։

Պարապմունքի ընթացքու կատարել ենք նախավարժանքներ տաքացնեով մեր մարմիինը, կատարել եննք տարբեր վարժանքներ՝ ցատկեր, զինվորական սողանքներ, գլուխկոնծիներ, մոմ, մոստ։

Մարզական վարժությունները կիրառել ենք տարբեր խաղերի մեջ դարձնելով այն ավելի ակտիվ և հետաքրքիր։ Նմանակել ենք կենդանիներին կոփելով մեր մարմինը միտքը, ազատություն տալով երևակայությանը։ Եվ այս ամենը տարել ենք խում զարգացրել երեխաների հետ թույլ տալ նրանց երևակայել ազատության մեջ պահել նրանց միտքն ու մարմինը։

Տեսանյութերը՝ Գոհար Հարությունյանի

Posted in Սեմինար

Թատերական սեմինար պարապմունք

Այս ամիս մասնակցել եմ թատերական սեմիանարին, որը տեղի է ունեցել Արտասահմանում։ Սեմիանար պարապմունքը անցակցրել է Քնարիկ Ներսիսյանը։ Պարապմունքի ընթացքում եղան հոգևոր ընթերցումներ, նաև գեղարվեստական գրականությունից։

Այս ընթերցումները զարգացնում են միտքը, արժևորում հոգևորը, դրականոով լցնում էությունը։ Հոգեպես հարստացնում և տանում դեպի բարին, լսուսավորն ու դրականը։ Աշխատեցինք նաև մեր խոսքի, առոգանության, ձայնի վրա։ Եվ այս ամնեը փոխանցում ենք խումբ երեխաներին։

Սեմինար պարապմունքին ունեցանք հյուր՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Posted in Սեմինար

Դեկտեմբեր ամսվա սեմինար պարապմունքներ

Դեկտեմբեր ամիսը շատ հագեցած էր սեմինար պարապմունքերով։ Մասնակցել եմ և՛ պարի սեմինարին, և՛ թատերական սեմինարին։ Պարի սեմինարին մասնակցել եմ մոտ երկու ամիս, մասնակցել եմ նաև մեդիաուրբաթին։

Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա սեմինար պարապմունքներ”

Posted in Սեմինար

«Նռանե» պարային համույթ

Երկու ամիս շարունակ շաբաթական մեկ օր մասնակցել եմ պարի սեմինարի, որի ժամանակ ուսումնասիրել ենք մեր ազգային պարերը։ Իսկ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ մեդիաուրբաթը, որի ժամանակ հանդես եկավ «Նռանե» պարային համույթը։ Դաստիարակները ցույց տվեցին մեր ազգի ոգին, կերպարը, բնավորությունը։ Պարը մեր մշակույթի անբաժան մասնիկն է հոգին և լեզուն։

Լուսաբանող՝ Նելի Արղության

Posted in Սեմինար

Սեմինար պարապմունքերի փաթեթ

Այս ամիս սեմինար պարապմունքները եղել են բազմազան։ Մասնակցել եմ պարի, գինու, շրջիկ թատրոնի սեմինարներին։ Յուրաքանչյուր սեմինար օգնում է դաստիարակին ավելի ինքնակրթվել, բացահայտել ինքդ քեզ, փորձել քեզ այլ բնագավառներում։ Այս պարապմունքները մենք մեզ հետ տանում ենք խումբ և փորձում երեխաների հետ կազմակերպել։

Մասնակցել եմ գինու սեմինարին։ Այս սեմինարի ժամանակ սովորում ենք խաղողի տեսակները, թե որ խաղողից ինչ գինի կարող ենք ստանալ։ Գինու տեսակներին ծանոթացանք։ Հատկապես շատ հետաքրքիր էր գինի ստանալու հերթականության փուլերը։ Յուրաքաչյուր խաղողի հատիկի պետք է սեր ու ջերմություն տալ, որպեսզի ստացվի համեղ գինի։ Իսկ ամեն գինի ունի իր հետաքրքիր համն ու բույրը, քանի որ այն ունի շատ լավ հիշողություն և ինչով սնենք գինին այն էլ կվայելենք ըմպելիս։

Մասնակցել եմ շրջիկ թատրոնի սեմինարին, որը կազմակերպվել էր Տաթև Բլեյանի և Նելի Արղությանի խորհրդով։ Այստեղ մեզ բացահայտեցինք ձեռագործության մեջ, ինչը շատ հիանալի էր։ Երեք շաբաթ շարունակ ամեն քնի ժամին հավաքվում էինք դաստիարակների հետ և ստեծում մեր թատրոնի անկյունը։ Պատրաստեցինք հրաշալի հեքիաթ ծառ։ Այն բեմադրեցինք երեխաների հետ։ Սեմինարի ընթացքում բոլորս կիսվում էին մեր փորձով ինչն է ավելի լավ ստացվում ինչը վատ։ Զրուցում էինք թերությունների, առավելությունների մասին։

Տեսաֆիլմը՝ Նելի Արղությանի ֆեյսբուքյան էջից

Մասնակցել եմ նաև

Դաստիարակների լաբարատորիան և «Նռանե» պարային համույթը հնարավություն են տալիս դաստիարակներին զարգանալու ուսումնասիրելու մեր ազգային պարերը։ Ամեն հինգշաբթի մասնակցել եմ պարի սեմինարին, որի ժամանակ ուսումնասիրել ենք՝ «Իշխանաց», «Կոմիտասյան շորոր», «Համշեն»

Posted in Սեմինար, հեքիաթային աշխարհ

Շրջիկ թատրոն

Տաթև Բլեյանի և Նելի Արղությանի խորհրդով ստեզծեցինք մեր շրջիկ թատրոնը: Երեք շաբաթ քնի ժամին դաստիարակների հետ հավաքվել ենք և ստեղծել մեր թատերական անկյունը: Պատրաստեցինք մեր հեքիաթ ծառը «Չարի վերջը» հեքիաթի հերոսներով: Այս ամենին իրենց մասնակցությունը ունեցան նաև մեր ծնողները: Հերոսները պատրաստեցինք մեր ծնողների բերած գուլպաներով:

Posted in Սեմինար

Գինու սեմինար

124656288_373816503738115_8949502613481492403_n

Այսօր մասնակցել եմ գինու սեմինարին։ Սովորեցինք խաղողի տեսակները, թե որ խաղողից ինչ գինի կարող ենք ստանալ։ Գինու տեսակներին ծանոթացանք։ Հատկապես շատ հետաքրքիր էր գինի ստանալու հերթականության փուլերը։ Յուրաքաչյուր խաղողի հատիկի պետք է սեր ու ջերմություն տալ, որպեսզի ստացվի համեղ գինի։ Իսկ ամեն գինի ունի իր հետաքրքիր համն ու բույրը, քանի որ այն ունի շատ լավ հիշողություն  և ինչով սնենք գինին այն էլ կվայելենք ըմպելիս։

Գինու մասին տեղեկությունները չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Քանի որ ինչպես գիտենք այս հրաշք ըմպելիքը հին հայկական ծագում ունի։ Իսկ յուրաքանչյուր պատմական արժեք շատ կարևոր ամեն հայի համար։

Այսօր նաև հանդիպում ունեցանք տիար Բլեյանի հետ։ Բովանդակալից և շատ հագեցած զրույց ունեցանք։ Զրուցեցինք գինու, հայկական արժեքների, դաստիարակների հեղինակային նախագծերի մասին։